▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։

Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված էին Լևոն Մելիքյանին։

/filemanager/uploads/2019/11/week-1/Levon_Meliqyan.jpg

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։

Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее