«Այն ժամանակ ես ասել եմ, որ խանգարել եմ մարդկանց և այդ մարդիկ այս գործը սկսել են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը։
Դիտարկմանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՞ն նկատի ունի՝ ի պատասխան Սանասարյանն ասաց, որ ասել է, այդ անունը չի ուզում տալ։
«Ես նախապես խոսել և տեղեկացրել եմ վարչապետին, թե ինչեր է արվում նրա կողմից։ Հեղաշրջման մասին չեմ ասել, բայց ասել եմ, թե կոնկրետ ինչ գործողություններ են իրականացվում»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե Վանեցյանը կուսակցություն է բացում, քաղաքականություն է մտնում, Սանասարյանն այսպես արձագանքեց․ «Կադիրովի ֆան ակումբի անդամների մասին բան չեմ ուզում ասել»,- նշեց նա։