▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կադրերին նայելիս պարզ կդառնա, որ խաղարկվում է բնակավայրերում մարտեր վարելու տակտիկան»․ ադրբեջանագետ

ԱԺ նախկին պատգամավո, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ « Ստեղծված լարվածության ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է «կոմանդո» ջոկատներով վարժանքների անցկացման մասին։ Եթե նայեք  կադրերին, շատ պարզ կդառնա, որ խաղարկվում է բնակավայրերում մարտեր վարելու տակտիկան։ Ինչպես վերջերս Բաքվի ահաբեկչական ծրագրերը բացահայտել էր իրենց պատգամավորներից Ռասիմ Մուսաբեկովը, Ադրբեջանը նպատակ ունի ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ ծրագրել է լոկալ գործողությունների բնակավայրերում՝ հատուկ ջոկատայինների ներգրավմամբ՝ առանց հստակ որեւէ կետում կանգ առնելու միտումի։

Ադրբեջանը չափազանց պարզ է խոսում իր նպատակների մասին, որոնք կանխել հնարավոր է ոչ թե միակողմանի զիջումների, այլ կազմակերպված ռազմական, քաղաքական ու տեղեկատվական աշխատանքի միջոցով»։

Տեսանյութը՝ Asekose. am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее