henaran.am-ի փոխանցմամբ` Ազգային ժողովում գազի սակագնի, 300 միլիոն պարքտի մասին լսումներից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ելույթ է ունեցել` նշելով, որ Էներեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ոչ մի հարցի, ըստ էության, չէր պատասխանում:
«Կալաբոկի հեքիաթն եք պատմում, ասում-ասում եք, բայց բան չեք ասում»-ասել է Արզումյանը` հավելելով, որ Իրանի դեսպանը մամլո ասուլիս է տվել, ու հայտարարել, որ պատրաստ են գազ մատակարարել Հայաստանին, իսկ նախարարը այլ բան է ասում: «Հիմա թողնենք ձեր և Իրանի դեսպանի խղճին, թե ով մինչև վերջ ազնիվ չէ»,-ասել է պատգամավորը:
«Սա ապտակ է հայ ժողովրդին, մենք էլ չէ, մեր թոռները կլինեն, չեն համարձակվի որևէ օրենք փոխել»,-շեշտել է նա՝ հարցնելով, թե արդյոք որևէ մեկն այդ պայմանագիրը կարդացել է նախքան ստորագրելը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում