▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կալանավայր այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին, բերել են գրկած վիճակում»․ Մարինե Մանուկյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որը ստորև ներկայացնում ենք․

http://asekose.am/filemanager/uploads/Pavlik_Manukyan.jpg

«Հրաժարվե՛ք ձեր բաժին սպանությունից
Օրեր առաջ ամուսնուս` Պավել Մանուկյանին, ով ունի ծանր հիվանդություններ, կարիք պարտադիր բժշկական վերահսկողության ու հետվիրահատական բուժման, գործող իշխանությունը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել է «Նուբարաշեն» կալանավայր:

Այսօր կալանավայրում այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչև բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է: Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում և համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը:

Ինչո՞ւ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է փնտրում են շատերը:

Իմ կարծիքով այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով:

Քանի որ այս պահին համապատասխան պաշտոնյան ով իրավասու է անմիջապես դադարեցնել Պավել Մանուկյանի խոշտանգումը դա «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն է, ապա դիմում եմ Կամո Մանուկյանին` պարոն Մանուկյան հրաժարվեք ձեր բաժին սպանությունից` տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Դիմում եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կանխեք սպանությունը և դադարեցրեք խոշտանգումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее