▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կա՛մ ոստիկանություն մտցրեք խանութները, կա՛մ թարգեք պարետա-տուն-տունիկ խաղալը». Սամվել Մարտիրոսյան

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«Ո՞րն է իմաստն արգելել առավոտը 10-ից հետո հեծանիվ քշելը, բայց չհետևել, որ մարդիկ սուպերմարկետներում իրար գլխներով ման չգան։ Կա՛մ ոստիկանություն մտցրեք խանութները և մարդկանց ուժով պարտադրեք 1,5 մետր իրարից հեռու կանգնել, կա՛մ թարգեք պարետա-տուն-տունիկ խաղալը։

Էսօր խանութներում ավելի շատ մարդ վարակվեց, քան հեծանվորդները կարող էին դա անել մոտակա 10 տարում, եթե կարողանային քշել (օ, սարսափ) ժամը 11-ին։ Էն խաչի ու թումբանի անեկդոտը կպատմեի, բայց Զատիկի օրով չեմ ուզում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее