▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կամ Փաշինյանը կգնա և հանրապետությունը կմնա, կամ Փաշինյանը կմնա, հանրապետություն չենք ունենա». Բագրատյան

Այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում «Միասին» շարժումը հանրահավաք էր կազմակերպել որի ժամանակ բարձրախոսով հնչեցրչեցին նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթը: Նա չէր կարողացել անձամբ ներկա լինել հանրահավաքին:

Իր ուղերձում Բագրատյանը նշեց, որ իրավիճակն այնպիսին է, որ կամ Փաշինյանը կգնա և այդ դեպքում հանրապետությունը կմնա, կամ Փաշինյանը կմնա, այդ դեպքում հանրապետություն չենք ունենա: «Տարեցտարի, օրեցօր, ամիս առ ամիս կտոր-կտոր Փաշինյանի կառավարությունը բզկտում է այս պետությունը, տալիս է հակառակորդին»,- ասաց նա:
Բագրատյանն աբսուրդային համարեց Փաշինյանի պնդումը, որ Հայաստանիը պետք է փոխի Սահմանադրությունը, մասնավորապես, այնտեղից հանել Անկախության հռչակագրի հիշատակումը. «Այդ Հռչակագրի կետերից մեկում ասվում է, որ Արցախի հարցում Հայաստանը ելնում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի ժողովրդական դեպուտատների խորհրդի վերամիավորման որոշումից: Մյուս կետն էլ ասում է, որ Հայաստանը սատար է կանգնում Օսմանյան Կայսրության մեջ հայերի ցեղասպանությանը, որը տեղի է ունեցել 1915-1918 թվականներին: Ալիևը հրապարակ է նետել թեզը, որ եթե այդ փոփոխությունները չընդունենք, կստանանք պատերազմ: Փաշինյանն անընդհատ մանիպուլացնում է հասարակական կարծիքը, ասում բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Արդյունքում տեսնում ենք, որ իր խոստացած խաղաղությունը չկա, և իրավիճակն ավելի է խորանում»,- արձանագրեց Բագրատյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее