▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ «Վեոլիա»-ի աշխատակիցներն են իրենց խաբում, կամ իրենք են խաբում ՀՀ քաղաքացիներին․ Գևորգ Պապոյան

 ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ  է հրատարակել ու գրել․  «Քանի որ Վեոլիա ջրից ստանում եմ իրականությունից կտրված և անհեթեթ պատասխաններ, ապա live-ի միջոցով ներկայացնում եմ այն իրավիճակը Մանանդյան փողոցի շենքերից մեկում, որտեղ վերջերս ջրի ճնշման չափում են արել Վեոլիա ջրի աշխատակիցները և արձանագրել, որ առկա է նորմայի սահմաններում՝ 1.0 ճնշում։

 

 

 

Հիշեցնեմ, որ օրինակ ջեռուցման համակարգերը աշխատում են նվազագույնը 1,8-2.0 ճնշման պարագայում, սակայն live-ում երևում է, որ օրվա առանձին հատվածներում առհասարակ ջուր չկա։
 

ՀԳ

Նկարահանումը արված է իմ բնակարանում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее