Մամուլը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչներին։
Ներկայացնում ենք Կենտրոն հեռուստաընկերության ռեպորտաժը` հանդիպման վերաբերյալ: ԲՀԿ առաջնորդը, խոսելով գործընկեր կուսակցությունների միջև հարաբերությունները հարգանքի վրա հիմնելու կարևորության մասին, ասել է, որ «պատվեր կատարող դհոլների կողմից` կուսակցությունների գործընկերային հարաբերությունների մեջ սերպ խրելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու»: