▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանաչուտցիները ցանկանում են՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցը վերանվանվի հին անունով

Արարատի մարզի Կանաչուտ գյուղի մի խումբ բնակիչներ առաջիկայում պատրաստվում են խնդրանքով դիմել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, որպեսզի վերջինս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նման միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ դիմի դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ Կանաչուտ գյուղում Ալիկ Սարգսյանի անվան փողոցը վերանվանվի և կրի նախկին անունը։

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ մի խումբ կանաչուտցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Ո՞վ է տեսել՝ մարդու կենդանության օրոք փողոց անվանակոչեն։ Եթե այդ մարդը հայրենիքի համար, տո դաժե՝ գյուղի համար մի լավ բան արած լիներ, էդ ժամանակ փողոց չէ, մեր հայաթներն էլ կանվանափոխեինք։ Բայց ի՞նչ, էդ մարդը ՀՀ ոստիկանապետ էր, մի օր քնեց-զարթնեց, որոշեց, որ կարելի է իր տան փողոցն անվանակոչել իր անունուվ։ Ու մարդը հասավ իր նպատակին։ Հիմա ուզում ենք, որպեսզի մարզպետը էդ հարցը լուծի, իսկ ինքը, կարծում ենք, դրա իրավասությունն ունի»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее