NBC News-ը հաղորդում է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի պատմության մեջ առաջին ղեկավարն է, ով միասեռականների համար նախատեսված բար է այցելել։

Հաղորդվում է, որ Վանկուվեր քաղաքում հպարտության շքերթի նախօրեին Թրյուդոն այցելել է Fountainhead Pub բար, որտեղ լուսանկարվել ու շփվել է այցելուների հետ։ «Վանկուվերը հանգստյան օրերին պատրաստվում է #Pride-ին։
Շնորհակալություն Fountainhead Pub-ի երիտասարդներին՝ ջերմ ընդունելության համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Թրյուդոն։


