▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանայք պետք է դադարեն փորձել տեղավորվել այն աշխարհում, որը ստեղծվել է առանց նրանց․․․Մարգարիտա Գրիգորյան

Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը ինստագրամյան իր էջում գրում է․ 

Կնոջ համար իրական առաջնորդությունը սկսվում է այն պահից, երբ նա համարձակվում է հավատարիմ մնալ ինքն իրեն, լսել իր ներքին ձայնը և փոխել իր շուրջ եղած իրականությունը։

Օրեր առաջ ունեցած իմ հանդիպումը՝ շատ հետաքրքիր և իսկապես համարձակ կանանց հետ, ևս մեկ անգամ ապացուցեց այս թեմայի կարևորությունը։

Կինը առաջնորդ է ոչ միայն այն ժամանակ, երբ ղեկավարում է թիմ կամ զբաղեցնում պաշտոն։
Նա առաջնորդ է, երբ փոխում է մտածողությունը, երբ փոխում է մարդկանց կյանքերը, երբ փոխում է ապագան։

Նա պետք է ճանաչի և գիտակցի իր արժեքը, իր տեղը, իր ազդեցությունը և իր ուժը։

Այս պատկերացումը պետք է ապրի արդեն հաջորդ սերունդների մտածողության մեջ և դառնա նրանց արժեքային համակարգի անբաժանելի մասը։

Միայն այդ դեպքում մենք իսկապես կազատվենք կանանց համար հորինված քվոտաներից և կհասնենք իրական հաջողությունների։

Ամենակարևորը՝ կանայք պետք է դադարեն փորձել տեղավորվել այն աշխարհում, որը ստեղծվել է առանց նրանց։

Ուրեմն՝ ստեղծե՛ք ձեր աշխարհը եւ հավատացե՛ք դրան, սիրելի՛ կանայք։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее