▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանայք սպանվել են` «հանուն պատվի»

Եգիպտոսի հարավում մայրը և 2 դուստրերը դաժանաբար սպանվել են հարազատների կողմից, այսպես կոչված`  հանուն պատվի:

Ոստիկանությունը ոճրագործությունը  որակել է որպես սպանություն` «հանուն պատվի», ինչը մեծ տարածում ունի մուսուլմանական երկրներում: Բավական հաճախ այն կիրառվում է  վարվեցողության ավանդական նորմերը խախտող կանանց նկատմամբ: Այս մասին գրում է  mignews.co.il-ը

Ոստիկանության հաղորդմամբ` 10 տղամարդիկ ներխուժել են կանանց բնակարան և փորձել են նրանց խեղդամահ անել` միաժամանակ հարվածներ տեղալով:  Ապա սպանված կանանց մարմինները փաթաթելով  ու դրանցից ծանր քարեր կախելով` նետել են Նեղոս գետը:  

Հանցագործներից մեկը խոստովանել է, որ սպանությունն իրականացվել է` հանուն ընտանիքի պատվի:
 Ի դեպ` Եգիպտոսում նմանատիպ սպանությունները նախադեպեր ունեն: Հախաճակի են գրանցվում ծնողների, հարազատների կողմից դաժան սպանության դեպքեր` նույն նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее