▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական

Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները պարզել են «Կանազ» մշակույթի տունը հրկիզողների ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներն են՝ 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։ 

Վերջինները խոստովանել են ծնողների ներկայությամբ, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից 2-ը սովորում են Երևանի հայտնի քոլեջներից մեկում, իսկ 1-ը՝ Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի» շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее