ԱԺ-ում Կենտրոնական բանկի գործունեության տարեկան քննարկմանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ երեկ կանխատեսել էին մինչև 5,4 տոկոս տնտեսական աճ, սակայն այժմ վերագնահատում են դեպի վերև՝ 6, 5%. Տվյալները կհրապարակեն վաղը: Կանխատեսվում է 3% գնաճ: Արթուր Ջավադյանի խոսքով՝ հնարավոր չէ տնտեսական աճ, առանց գնաճային միջավայրի:

«ԿԲ-ն պատասխանատու չէ տնտեսական աճի համար, պատասխանատու է միջավայրը ստեղծելու համար, և դրա կարևորագույն գրավականը ցածր գնաճային միջավայրն է։ Առանձին ապրանքատեսակներով հնարավոր են որոշակի գների շարժեր, բայց դա ամբողջական ինդեքս է, և դրա հաշվարկելու մեթոդաբանությունն աշխարհում ընդունված մեթոդաբանություն է»,-նշել է Արթուր Ջավադյանը։


