vivaronews.am-ը գրում է.«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և ներկայումս ֆուտբոլային փորձագետ Ջեմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պետք է խաղը կառուցի Պոլ Պոգբայի շուրջ:
«Եթե նրանք վերադառնան 4-3-3 տակտիկային, ապա կտուժեն մնացած ֆուտբոլիստները: Ավելի շատ Ռունին և Մխիթարյանը, ովքեր խաղում են 10 համարի դիրքում: Սակայն, արդյո՞ք գլխավոր մարզիչը պետք է գնա նման քայլի հանուն մեկ ֆուտբոլիստի. Եթե նրա արժեքը 90 մլն եվրո է, ապա պետք է»,- ասել է Կարագերը:
Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» զիջել էր «Ուոտֆորդին» 3-1 հաշվով: