▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝  մայրաքաղաք Երևանում շարունակվում է  կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան:  Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ  180,  բուսական յուղինը՝ 45 դրամով:  Հատկանշական է, որ նշված  ապրանքատեսակների գները  նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն  այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի  գինը: Հացի գինը դիտարկված  ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее