Որտեղի՞ց Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հեռախոսահամարը: News.am-ի հետ զրույցում նման հարց է բարձրացրել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ չի կարող ասել, թե հերթական նախագահական ընտրություններից հետո շարժումը ինչ ընթացք կունենա:
«Դիլիջանում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին դահլիճ չէին տրամադրում, նա զանգահարեց ոստիկանապետին: Որտեղի՞ց համարը գիտի, ո՞նց ա զանգ տալիս: Ես երբեւէ նման համար չեմ ունեցել: Բայց ինքը զանգահարում է ու թույլ են տալիս»,- նշել է Տիգրան Կարապետյանը:
Վերջինս նաեւ չի կարծում, որ այդ ամենը բեմականացված էր, այլ պարզապես նրան հետաքրքիր է, թե որտեղից նրան այդ համարը: