▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարման համակարգում պետք է ներգրավված լինեն ոչ թե «վերին արտի ցորենը» այլ բանիմաց մարդիք

Երկրի կառավարման համակարգում պետք է ներգրավված լինեն ոչ թե ,,վերին արտի ցորենը,, այլ ժողովրդի կողմից վստահություն ստսցած բանիմաց մարդիք...
Երկիր կառավարելը հեշտ բան չէ, որ, ինչպես ասում էր մի շատ հայտնի կոմունիստ, ամեն ..խոհարար-ուհի.. լծվի այդ ծանր գործին:
Կառավարությունն ընտրվում է, որ երկիրը զարգանա... դիմակայի ամեն տեսակ վտանգների... որ մարդիկ, հավատալով իրենց ուժերին, ուզենան ապրել ու ստեղծագործել այդ երկրում:
Կառավարությունը նրա համար է, որ, երբ երկրին պատուհասի, ասենք, ճգնաժամ, արիաբար ընդունի, իր վրա վերձնի ճգնաժամի ծանր հարվածը, մեղմացնելով դրա ազդեցությունը քաղաքացիական հասարակության վրա... եւ այդպես բոլոր ոլորտներում...
Եթե այդպես չէ... կառավարության կարիք չկա՝ ժողովուրդը մի կերպ իր գլուխը կպահի, ինչպես այսօր անում է: Չէ... այսօր ոչ միայն մի կերպ պահում է իր գլուխը, այլեւ կերակրում է ձրիակերների մի հսկայական բանակ:


Աշոտ Ադամյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее