▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՌԵԼՈՑԸ ՍԿՍՎԵՑ ՇԱԲԱԹ ՕՐՎԱՆԻՑ. ԿԱՐԾԻՔՆԵՐ

Համացանցում ակտիվորեն քննարկվում է կառավարությունում անցկացված շաբաթօրյա խորհրդակցությունը, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  դժգոհություն էր հայտնել կառավարության գործունեության մի քանի ուղղություններից:

«Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանն այս առնչությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում նկատել էր, թե Կառավարության համար Մեռելոցն սկսվեց շաբաթ օրվանից։

 

Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն էլ` նույն ինքը`  Նավակ Ճոճողը,  ֆեյսբուքյան իր էջում գրել  է, թե շաբաթօրյա խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից պարզվում է, որ ՀՀ նախագահը  «Կառավարության աշխատանքը շատ բացասական ա համարում, բայց չի ցրում...

....Քչից շատից ոչ խուժան նախարարներին անունովա դիմում, բայց Չյոռնիյի Գագոյի պահով նույնը չի անում, մարդ ես կարող ա նեղանա` աշխատակազմից մի երկու հոգու բռնի, տանի քուչեն դաստիրակի...

Դերոյին ասումա, - այ բալամ ինչ՞ եղավ էտ դեղերի շուկան: Շատ լավ իմանալով, որ էտ շուկայում իրա սիրած Լֆիկի նման մեկը կա»  

 

Արթուր Ղազարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.


«Ոնց որ թե ահագին բաներ կա, որ նախագահը շատ ուշա տեղեկացվում: 
Տենց եղավ Մաշտոցի պուրակում, տենց եղավ Նեմեցի պատգամավորության հարցում, տենց եղավ բյուջեի գնումների հարցում, սիրիահայերի հարցում: 
Իր երեկվա ասածից հասկացա, որ չգիտի որ Խաչիկյանի գործ չկա, նա ազատ է, ու այդ 52 մլն դոլարը չկա:

Միգուցե հանդիպի վերջապես մեր նախագահը լրագրողների կամ ժողովրդի հետ.... Չեմ հիշում, որ 2008 թվականից հետո նա մամլո ասուլիս տված լինի մեր տեղացի լրագրողների հետ »:

 

 

Կարեն Թումանյանը / free critik / իր բոգում գրում է.


«…Եթե այդ նույնը ասեր սովորական քաղաքացին ապա նա կդիտվեր, որպես բողոքական հայացքների տեր անձնավորություն: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 15-ին, ՀՀ կառավարությունում հրավիրել է արտահերթ ես կասեի պատմական խորհրդակցություն,: Կառավարության հետ այս ձեւաչափով հանդիպումը արտառոց էր քանզի, այստեղ պատռվեց ՀՀ-ի կառավարչական համակարգի դիմակը և դա ի պատիվ իրեն արեց ՀՀ-ի նախագահը: Սերժ Սարգսյանը հնչեցրեց, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է: Նրա մեղադրանքները ուղղված էին, ողջ համակարգին ի դեմս ՀՀ վարչապետի, չկար համարյա մեկ ոլորտ սկսած ՊՆ-ից ,որտեղ նախագահը չնշեր այնտեղ առկա իրավախախտումների մասին: Առաջին անգամ երկրի առաջնորդի շուրթերից հնչեցին, որ ժամանակն է եկել, որպեսզի խոշոր չափերի տնտեսական հանցագործները պատժվեն, իսկ մանր չափերի հանցագործությունների բացահայտումներով ծածկադմփոց անել նա այլևս չի հանդուրժի: Առաջին անգամ նախագահը ցույց տվեց երկրում տիրող ամենաթողության հասցեատերերին և չողջյունել նրա համարձակ արարքը ազնիվ չի լինի մեր կողմից, ինչքան էլ, որ դա չկապենք սպասվող նախագահական ընտրությունների հետ: Մնում է մի բան ցանկանալ, որպեսզի այս անգամ նախագահը լինի հետևողական մինչև վերջ և կալանավայրերում հայտնվեն այն չինովնիկները, որոնք արտագաղթի իրական պատճառներից մեկն են: Մարդիկ, որոնք ատելության մթնոլորտ են ստեղծում երկրում, մարդիկ, որոնք իրենց ցինիկ պահվածքով հասարակությունը բաժանել են կայացածների և չկայացածների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее