Այսօր կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարությանը ներկայացրեց «ՀՀ կառավարության 2008-ի մայիսի 15-ի N 444-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, ըստ որի նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը 50 հազար ՀՀ դրամից դարձնել 100 000 դրամ։
«Արդյունքում 2019-ի պետական բյուջեից 397 անձի պատվովճարի համար կհատկացվի շուրջ 286 միլիոն դրամ»,- ասաց Բաթոյանը: Նախագիծը միաձայն ընդունվեց Կառավարության անդամների կողմից: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում


