Ըստ Asekose.am-ի տեղեկությունների, Ամուլսարի հարցով, վաղը, 19.00-ին, քննարկում է լինելու, որը նախաձեռնել է կառավարությունը։
Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։
Տեղեկություններ կան, որ հանդիպմանը նախատեսվում է նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հանդիպումը։
Հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, ինչպես նաև հայտնի չէ, թե դրան մասնակցելու՞ է արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենալու Բաղրամյան 26 հասցեում, ինչի մասին տեղեկատվություն կա «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան էջում։ Այստեղ նշված է նաև, որ Ջերմուկից մարդիկ նաև ավտոերթով են շարժվելու դեպի Երևան՝ իրենց աջակցությունը հայտնելով Ջերմուկից հանդիպմանը ժամանածներին։
Դիտեք նաև՝


