▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը նպատակադրվել է 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովել. Կարեն Կարապետյան

Կառավարությունը նպատակադրել է ապահովել 2017թ-ին  3,2% տնտեսական աճի մակարդակ: Այս մասին այսօր ԱԺ-ում 2017թ-ին բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա խոստովանեց, որ նշված ցուցանիշին հասնելը բավական ջանքեր կպահանջի, բայց նաև  վստահեցրեց.  «Ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար»:

Կարեն Կարապետյանը նշեց, թե իրենց խնդիրն է բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունություն ապահովեն և նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունցման հասնեն:

«Թափանցիկ գործելակերպով, մոտեցումները հարկատուների բյուջեի մուտքերը պետք է օգտագործել խնայողաբար, նպատակային, արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее