▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը նրա համար է, որ մի հինգ տարի առաջ իմանա` ինչ կարող է սպառնալ իր ժողովրդին.Պ.Հայրիկյան

«Աննախադեպ քաղաքացիական գործնականություն է դրսևորվում՝ փոխադրամիջոցների սակագնի փոփոխման հետ կապված։ Ես դա դրական երևույթ եմ համարում։ Այս ընդհանրական ընդվզումը քաղաքացիների ինքնորոշոման դրսևորումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ուղեվարձի թանկացման դեմ արվող ակցիաներին:

«Կառավարությունը նրա համար է, որ մի հինգ տարի առաջ իմանա` ինչ կարող է սպառնալ իր ժողովրդին և ինչ կարող է անել դրա դեմ: Մոսկվան գինը բարձրացրեց, իրենք գին են բարձրացնում, դա՞ է ձեր քայլը, այդպես դպրոցականն էլ կարող է երկիր ղեկավարել»,-ասել է Պ. Հայրիկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее