▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը «Պարող տղաներ» եւ «Ճաքած նուռ» կազմակերպություններին 7 միլիոն է տվել, ՄԻՊ-ին չի՞ տալիս

Եթե պետական բյուջեից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հաջորդ տարի չհատկացվի 10 միլիոն դրամ, ապա հունվարի մեկից չի գործելու արագ արձագանքման կենտրոնը: Այս մասին այսօր բյուջեի քննարկումների ժամանակ ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` հայտարարել է ՄԻՊ Կարեն Անդեասյանը: Իսկ հաջորդ տարվա պետական բյուջեով ՄԻՊ-ին հատկացվելու է 213 միլիոն դրամ, որը 36 միլիոն դրամով ավել է  նախորդ տարվա հատկացումներից:

«Շատ ցավալի կլինի, որ տասը միլիոնի պատճառով այդ ծառայությունը չգործի: Մեր եղած արագ արձագանքման գումարը մենք տեղափոխում էինք բռնությունների կանխարգելման մեխանիզմների վրա: Իմ անձնական ծախսը հարկատուների վրա արժե 31 միլիոն դրամ, որի մեջ մտնում եմ ես, իմ վարորդը, օգնականը»,- նշել է ՄԻՊ-ը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Անդրեասյանին հարցրել է, թե ՄԻՊ-ը գո՞հ է արդյոք իր աշխատավարձից: 

Կ. Անդրեասյանը շեշտել է, որ իրականում իր աշխատավարձը չի բարձրանում, ավելին՝ անգամ նվազում է:

Քննարկմանը ներկա ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ վերջերս տեղեկացել է, որ օրինակ ինչ-որ «Պարող տղաներ» կամ «Ճաքած նուռ» կազմակերպություններին 7 միլիոն գումար են հատկացրել, իսկ այս կարեւոր գործառույթի համար չեն ցանկանում գումար հատկացնել:

«Բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ ԲՀԿ-ն կներկայացնի առաջարկություն կառավարությանը՝ արագ արձագանքման համար գումար հատկացնելու համար»,-հավելել է Զոհրաբյանը: 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее