henaran.am-ը գրում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանամետ 4 ուժերի` կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Ըստ Շարմազանովի նիստում նման հարց չի քննարկվել, ՀՀԿ-ի օրակարգում կառավարության փոփոխության հարց չկա, եւ կառավարությունը` երկրի նախագահի հետ միասին իրականացնում է իր առջեւ դրած ծրագրերը, փորձում է լուծում տալ այն խնդիրներին որոնք առկա են:
-Իշխանական այդ ուժերը պառլամենտում փոքրամասնություն են եւ դա հիշեցնում է շոու կամ փոթորիկ մի բաժակ ջրում: Այլ երկրներում եթե անվստահության հարց է բարձրացվում, ապա հանրությանը ներկայացվում է ստվերային կառավարությունն ու ծրագիրը:Սակայն այդ 4 ուժերից որեւէ մեկը չի ներկայացրել իր ստվերային կառավարությունը, ծրագրերը, եւ այս օրերի քննարկումները ցույց են տվել, որ դրանք լուրջ արդյունքներ չեն հանգեցնի,-ասել է Շարմազանովը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում