▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազի գինը առավել ցածր լինի. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ նիստին հայտարարել է, որ  Ռուսաստանում  բանակցություններ են ընթանում Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ: 

Վարչապետը  նշել է, որ ամենաբարձր մակարդակով ընթացող բանակցությունների նպատակը գազի գինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավորություններ գտնելն է: Այս մասին գրում է Azatutyun.am-ը:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Կառավարությունը օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազի գինը հնարավորինս ցածր լինի:  Նրա խոսքով`

«Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվել եւ էժան գազ մատակարարել Հայաստանի Հանրապետություն: Այսօր ՀՀ կառավարությունը օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի գազը, որ մատակարարվում է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, լինի առավել ցածր գների: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք դրա համար անում ենք ամեն ինչ` սկսած մեր հարաբերություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավարտած մեր ռազմավարական գործընկերոջ հետ բանակցային գործընթացով»:

Հակադարձելով դիտարկմանը, թե Կառավարությունը «ձեռքերը ծալած» նստելու փոխարեն պետք է քայլեր ձեռնարկեր գազամատակարարման մենաշնորհի դեմ, Տիգրան Սարգսյանն ասել է, թե ձեռքերը ծալած չեն նստել, այլ բանակցել են, ինչի արդյունքում անցած երեք տարիներին սպառողներին մատակարարվող գազի սակագինը չի փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее