▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում պորտաբույծների թիվը շատ է

«Կառավարությունում պորտաբույծների թիվը շատ է, միայն մեքենաների թիվը սահմանափակելով չէ: Կառավարությունը պետք է խստագույն կերպով հսկի բոլոր ուղևորությունները և հաշվետվություն պահանջի ցանկացած գործուղման համար: Դրանք պետք է հիմնավորված լինեն: Ուզում եմ շեշտել, որ միջազգային շատ համաժողովներում ՀՀ պատվիրակները գալիս ու պասիվ դիրք են գրավում: Առաջին օրը գուցե ներկա լինեն, մյուս օրերին բացակայում են: Սրան պետք է վերջ դրվի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Վարդան Բոստանջյանն էլ խոսելով Կառավարության օպտիմալացման ծրագրերից՝ նշեց. «ՀՀ-ում 1 տրիլիոն 400 միլիարդ ծախսային ինստիտուտի պարագայում 20 տոկոսը պետական կառավարման ծախսերն են։ Դանիայում խորհրդարանն ունի մեկ սպասարկող մեքենա։ ՀՀ-ում գիտեք՝ ինչ վիճակ է։ Ինչպե՞ս կարելի է՝ հարկատուների հաշվին ճոխ ծախսեր կատարել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее