Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Արսեն Թորոսյանի եւ Արմեն Տանանյանի միջեւ ծագած խնդրին եւ վերջին օրերի իրադարձություններին:
Բժիշկը հայտնում է, որ թեպետ ինքը շատ է քննադատել Արսեն Թորոսյանին, բայց այս կռվի մեջ նախարարը մաքուր է: Տանանյանին ազատել է նախարարը, որովհետեւ ասում են՝ ներդրողներ են եղել, որոնք միլիոնավոր դոլարներ են ցանկացել ներդնել, սակայն Տանանյանը ցանկացել է 50 տոկոսը վերցնել: Նախարարն իր էջում փաստաթղթեր է հրապարակել, որոնք բացարձակ ճշմարիտ են:
«Ես չեմ ճանաչում տնօրենին, բայց մի տվյալ աչք ծակեց՝ այն, որ նա համալսարանում 6 տարի սովորելուց հետո այն ավարտել է ու 2 տարի անց կարծեմ դարձել վիրաբուժական բաժանմունքի վարիչ, սա հնարավո՞ր է»,-նշեց բժիշկը՝ հավելելով, որ կա գիտական աշխատանք՝ գրված Տանանյանի կողմից, որտեղ բացարձակ բժշկության հետ կապ չունեցող տվյալներ կան հրապարակված:
«Կարծում եմ, ճիշտ են արել, որ հեռացրել են մարդու, որը բուհն ավարտելուց հետո կարող է իրեն հռչակել բաժնի վարիչ: Եթե ինքն էդպես ուժեղ մարդ է, ու մասնագետ, կարող է շատ արագ գտնել աշխատանք, ինչու՞ է աղմուկը»,-ասաց բժիշկն ու ներկայացրեց նաեւ տվյալներ քաղցկեղի ու դրա բուժման, ուռուցքաբանության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք, որ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի՝ աշխատանքից ազատման մասինհայտնի դարձավ երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին: Նա ազատվել էր նախարարի հրամանով, որը եղել էր դեռ ուրբաթ:
Նոր տնօրենի պաշտոնակատարին ներկայացնելը եւ նախորդի հեռացումը նույն օրը տեղի ունեցավ լարված մթնոլորտում: Անդրադառնալով իրեն ուղղված նախարարի մեղադրանքներին, Տանանյանը հայտարարել էր.
«11 ամիս ԱԱԾ-ն կատարել է տարբեր քննչական գործողություններ եւ տվել է իր եզրակացությունը, որ որեւիցե խախտում, դիրքի, պաշտոնի չարաշահում, կարող եմ շատ ավելի կոպիտ ասել՝ Սաշիկ 50 ոչ ոք չի արել»:
Արմեն Տանանյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:


