▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ Կապառոսն ու մեր Հենոն հետո իրար կհասկանան․․․Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հենոն մեր հպարտությունն է, աշխարհի ամենահայտնի ՀՀ քաղաքացին է: Մխիթարյանն օրինակ է բոլորիս համար, որ կարելի է ապրել Հայաստանում ու նվաճել աշխարհը:

Հետխորհրդային տարածքում «Հենո» ունեցել են ուկրաինացիներն ու վրացիները, մնացածը դեռևս երազում են:

Հաջողություն եմ մաղթում մեր տղաներին, տղեք ջան, մենք ձեզ հետ ենք ազգովի ու Ավագի հետ սպասելու ենք խորվաթների ու շվեդների դեմ խաղին:

Կապարոսի որոշման պահով կարող եմ ենթադրել, որ ցանկանում է կառուցել համակարգ, հետո, երբ կգան պաշտոնական խաղերը` համակարգին ավելացնի Մխիթարյանի մակարդակի աստղին, որ Քաթար գնանք:

Չեմ հավատում, որ ինչ որ մեկը Հայաստանում կարող էր ուղղորդել Կապառոսին, կարծում եմ` ինքն ու մեր Հենոն հետո իրար կհասկանան:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее