▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարծում եմ՝ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Արևմուտքի ազդեցության տակ»․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը։ «Նա հայտարարել է, որ մենք (Երևանը-խմբ.) ճանաչելու ենք (Լեռնային Ղարաբաղի-խմբ․) տարածքները 1991-ի քարտեզի համաձայն։ Նա ուղիղ նշել է տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այս խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ նշել է ռուս պաշտոնյան։

Թարմացված․ Կան բոլոր նախադրյալները՝ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Բոլոր նախադրյալները կան»,- նշել է նա՝ խոսելով համաձայնագրի ստորագրման հեռանկարների մասին։ Ըստ պաշտոնյայի՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее