▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եք՝ հակառակորդը տանկերը բերում է առաջնագիծ, որ 2 զինվոր սպանի ու ծա՞փ տա

 

«Սահմանային լարվածությունն ունենում է քաղաքական, ներքաղաքական դրդապատճառներ: Դրանք կարող են լինել և՛ Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման, և՛ Ադրբեջանի ներքաղաքական տարբեր զարգացումների հետևանք, ինչպես նաև՝ հայ հանրության վրա ազդելու նպատակ ունենան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով տանկերից արձակվող կրակոցներին նշեց, որ տանկի կրակոցն այնքան էլ ազդու չէ դիրքում՝ մարտական ֆունկցիա կատարելիս, ինչքան հրետանին.

«Ուղղակի խնդիրն այն է, որ տանկն առաջնագծում չէ ու բերվում է, որ կրակի: Ադրբեջանի կողմից էլ ավելի վատ էսկալացիա է տեղի ունեցել, երբ կիրառվել է «D30»: Ադրբեջանն այսօր առաջնագծում կանգնած գնդերի ու բրիգադների սպառազինությունն ամբողջովին կիրառեց: Այսինքն, զորամասերում չի մնացել մի զենք, որը չի կիրառվել»,-նկատեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխանին, ՊՆ մամլո խոսնակը պատասխանեց.

«Պարտադիր չէ, որ հայկական կողմը նույն ռազմամթերքով պատասխանի. կարելի է տասը արկին մեկ արկով պատասխանել ու արդյունքն ավելի լավը ու դիպուկ լինի: Մեր դեպքում՝ սահմանին ուղիղ հորիզոնական լարում չկա: Ընդհանրապես ճիշտ չէ նույն ռազմատեխնիկայով պատասխանելը»:

Արծրուն Հովհաննիսյանը նկատում է.

«Ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ սա պատերազմ է: Այլևս պետք չէ խոսել հրադադարի խախտման մասին, քանի որ հրադադար այլևս չունենք:

Մենք պետք է մի բան լավ հասկանանք.Դուք կարծում եք հակառակորդն այդքան տանկերը բերում է առաջնագիծ, որպեսզի 1-2 զինվոր սպանի ու ծա՞փ տա, իհարկե ոչ: Իրականում թշնամին ավելի լուրջ խնդիրներ է իր առջև դնում, որոնք ուղղակի չեն ստացվում: իսկ մեր հանրությանը թվում է, թե նրանք հենց այդ էլ ուզում էին: Բայց այդպես չէ: Նրանք շատ ավելի լուրջ բաներ են ուզում անել, որոնք չեն ստացվում»:

Անի Կարապետյան





 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее