yerkir.am-ը գրում է, որ ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման, երբ լրագրողները մոտեցել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին` հարցեր տալու, «Ա1+ի» լրագրող Մհեր Արշակյանը հարցրել է. «Ինչպե՞ս եք վերաբերվում «դավաճան ՀՀԿ-ականների» մասին հարցադրմանը» (նման բան նիստի ժամանակ ասել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը): Կարեն Կարապետյանը շատ ագրեսիվորեն խլել է Մհեր Արշակյանի ձեռքից միկրոֆոնը` ասելով. «Ես հարցազրույց չեմ տալիս: Ոչ մի հարց, ասեցի: Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում