Asekose.am-ի տեղեկություններ, այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին:
Այս տեղեկությունն Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ԱԺ նախագահի թեկնածության հարցը:
«Կարեն Կարապետյանը ցանկություն չի հայտնել առաջադրվել այդ պաշտոնում»,-ասաց Ա.Ճաղարյանը՝ հավելելով, որ պարոն Կարապետյանն այլ ծրագրեր ունի: Նման որոշման պատճառների մասին և այլ հարցերի Կարապետյանի գրասենյակի ղեկավարը հրաժարվեց պատասխանել: