▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը հաճախակի հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ

«Դա նրա իրավունքն է», -ասել է Կարեն Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու խոսակցությունների մասին հարցին, որ հնչել է լրատվամիջոցների ղեկավարների հետ վարչապետի հանդիպմանը:

«Ես հանգիստ եմ վերաբերվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին»,- նշել է Կարեն Կարապետյանն ու ընդգծել, որ  ժամանակ առ ժամանակ հանդիպում է Գագիկ Ծառուկյանին, սակայն վստահեցրեց, որ նրա հետ երբևիցե քաղաքականություն վերադառնալու հարցը չի քննարկել:

«Իսկ արդյո՞ք գազի մասին եք խոսել»,-հարցին էլ Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ «Իսկ ի՞նչ է՝ կարծում եք ես իմ հանդիպումներում գազի մասի՞ն եմ խոսում միայն, ի վեջո, ես վաղուց «Գազպրոմի» հետ կապ չունեմ...»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее