▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը կարող է նոր պաշտոն ստանալ Ռուսաստանում

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներում կարող է ընդգրկվել «Зарубежнефть» ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում:Այս մասին հայտնում է «Коммерсант»-ը:

 

 

 

 

 

 

 

 

Պարբերականի զրուցակիցներից մեկի տեղեկությամբ՝ Կ.Կարապետյանը կստանա անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը, որը «Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականն է:

 

 

 

 

 

 

 

 

 

Պարբերականի հարցմանն ընկերությունից դեռ չեն շտապել պատասխանել:

Աղբյուրը նկատում է, որ Ռուսաստանի իշխանությունները նախկինում էլ են կիրառել արտասահմանից հավատարիմ քաղաքական գործիչներին աշխատանքի հրավիրելու պրակտիկան:

 

 

 

 

 

 

 

 

 

Այստեղ կարելի է նշել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի օրինակը. նա ներառված է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее