▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Խաչանովը կիսվել է զգացմունքներով՝ Հայաստանի եռագույնը տեսնելիս

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասից կրած պարտությունը:

«Միշտ խառը զգացողություններ եմ ունենում, երբ ավարտում ես գլխավոր կամ որևէ այլ մրցաշար այդքան հեռու փուլում: Իհարկե, ես շատ գոհ եմ վերջին արդյունքներից՝ երկրորդ անգամ անընդմեջ հասնելով Մեծ սաղավարդի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ես պարտվում էի երրորդ սեթում, նա ուներ երկու միավորի առավելություն, բայց ես երբեք չեմ հանձնվում: Հանդիպումն անցավ լարված, շատ բարձր մակարդակով։ Մրցակիցը կարևոր պահերին կարևոր միավոր վաստակեց և հաղթեց», - խաղից հետո կայացած ասուլիսում մեկնաբանել է Կարեն Խաչանովը։

Հարցին, թե որքանով էր կարևոր, որ տրիբունաներում կային նաև Հայաստանի դրոշներ, հայազգի թենիսիստն ասել է։

«Ես գնահատում եմ այդ պահերը, այն երկրպագուներին, ովքեր Հայաստանի դրոշներով էին եկել ինձ աջակցելու։ Ես այստեղ շատ-շատ լավ աջակցություն էի զգում: Այդ զգացումը առաջանում է ինչ-որ տեղ սրտում ... Ես չգիտեմ, թե ինչպես բացատրեմ դա անգլերենով: Շնորհակալություն աջակցության համար։ Շատ էին նաև ռուս երկրպագուները, նրանք անընդհատ բղավում և աջակցում էին ինձ։ Ուրախ եմ, որ կորտում բոլորն ինձ իրենց սերն են տվել մինչև վերջ», - նշել է Կարեն Խաչանովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее