▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին մարդիկ, եկե՛ք, միացեք

Կարգին մարդիկ, դեռ ինչքա՞ն պիտի թափառեք ու ոռնաք ցաւից որպէս միայնակ գայլեր։ Դուք իսկապէս կաք, ԷՆՈՆՔ դեռ չեն կարողացել մինչեւ վերջ ոչնչացնել ճշմարտութիւնը, մարդուն ու մեր անհատական ու հաւաքական արժանապատւութիւնը, բայց միայնակ ընդամենը պիտի ոռնաք ցաւից կամ մռնչաք զայրոյթից եւ վերջ։ Խաբուել պէտք չէ ոչ անբովանդակ շարժումների «հերոսական» պատումներով, ոչ էլ երեկ ասպարէզ իջած կարճաժամկէտ երազողների անպտուղ հոխորտանքներով։ Ուզում եք մի բանի հասնել, եկեք միացեք այն ուժին, որը 50 տարի առաջ ասպարէզ գալով՝ 25 տարի առաջ մեր ժողովրդին նուիրեց Սեպտեմբերի 21-ը՝ մեր ազգային ու մարդկային բոլոր խնդիրների լուծման բանալին։ Եթէ նման մէկ այլ ուժի տեղ գիտեք, ասեք, մենք միանանք ու կերտենք մեր յաջորդ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ը։ Եթէ՝ ոչ գրեք այնտեղ ուր միայն դուք կարող եք տեսնել, ՈՐ ԷՆՈՆՔ ՁԵԶ ԷԼ ԻՐԵՆՑՈՎ ԱՐԵՑԻՆ....

Պարույր Հայրիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее