ArmFootball.com-ը գրում է. Մախաչկալայի «Անժիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Կառլեն Մկրտչյանը հրավիրված է եղել Հայաստանի հավաքական, սակայն վնասվածքը թույլ չի տալիս նրան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու մարտի 25-ին կայանալիք ընկերական խաղին:
Հայերն այդ օրը կմրցեն Բելառուսի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի ճամբարում, ուր հրավիրվել էր «Անժիի» լեգեոները, ծանոթացել են Մկրտչյանի ունեցած վնասվածքին և որոշել են, որ նա չի մասնակցի Բելառուսի հետ խաղին:
- Մեջքիս ցավերի պատճառով ես չեմ մարզվել մեկ ամիս,- ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Մկրտչյանը.- Այսօր երկար ընդմիջումից հետո մարզվել եմ «Անժիի» կազմում լրիվ ծանրաբեռնվածությամբ: Իհարկե, մարզավիճակս հեռու է իդեալականից: Հավաքականին դժվար թե այս վիճակում կարողանայի օգնել:
Կառլենը կշարունակի պատրաստվել «Թերեքի» հետ խաղին: