▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր Շուկայից Շուշի ուղևորվող ադրբեջանական բեռնատարները վթարի են ենթարկվել

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Պերեպելկինը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել։

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել ադրբեջանական կողմից բեռնատար մեքենաների շարասյանը, որոնք շինանյութերով բեռնված Կարմիր Շուկայից ընթացել են դեպի Շուշի և ճանապարհների սառած լինելու պատճառով վթարի ենթարկվել։ Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխում դրանց նշանակման վայր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее