▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխված» հայ տղայի հետ

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրին, ում Գազիանթեփի Իսլամագիտության և տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային հաղորդման ժամանակ Ստամբուլի Սուլթանհամեթ հրապարակից ուղիղ եթերում փորձել էր կրոնափոխ անել:

 

 

Պատգամավորը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Արթուրը լավ է:

«Արթուրի հետ հանդիպեցի։ Նա բավականին լավ է։ Միշտ նրա կողքին եմ լինելու։ Հարկ եղած ժամանակ նրան պաշտպանելու եմ վատ բաներից»-գրել է նա։

Այս դեպքը մեծ արձագանք գտավ, քանի որ տղան առանց ծնողների համաձայնության է եղել սրահում, իսկ հաղորդավարը օգտվել է անչափահաս լինելու հանգամանքից եւ շոու սարքել։

 

 

Կարո Փայլանը նշել է, որ այս դեպքում դիմելու է դատախազություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее