▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաշառք ստանալու դեպք Մանկավարժական ինստիտուտում. հարուցվել է քրգործ

ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից առերևույթ կաշառք ստանալու մասին:

 

Նախաքննության ընթացքում ուսումնական հաստատության  շրջանավարտներից մեկը ցուցմունք  է տվել այն մասին, որ ուսանողական տարիներին դասախոսներից մեկին  գումար է  տվել ընթացիկ քննությունների ու ստուգարքների համար, իսկ ավարտական պետական քննությանը դրական գնահատական ստանալու համար իրենից գումար  է պահանջել և ստացել իրենց ֆակուլտետի դեկանը:

Դեպքի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար  որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее