ermenihaber-ը գրում է.Իսպանացի հանրահայտ ֆուտբոլիստ, դարպասապահ Իկեր Կասիլյասը հրաժարվել է ընդունել թուրքական երկու խոշոր ֆուտբոլային ակումբների համագործակցության առաջարկները: Թուրքական «sporx.com» լրատվակայքի համաձայն՝ Մադրիդի «Ռեալից» բաժանման նախաշեմին գտնվող փորձառու դարպասապահը, ով առաջարկներ է ստացել նաև անգլիական «Տոտտենհեմ», «Արսենալ», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն (PSG), իտալական «Ռոմա», «Ինտեր» ֆուտբոլային ակումբներից, մերժել է թուրքական «Բեշիքթաշ» և «Ֆեներբահչե» ակումբների հրավերը՝ Թուրքիա մեկնել չցանկանալու պատճառով:Հայտնի է դարձել նաև, որ Կասիլյասով հետաքրքրված է նաև իսպանական «Վալենսիան», սակայն հակառակորդ թիմում հանդես գալ չցանկանալու պատճառով ֆուտբոլիստը մերժել է նաև այս առաջարկը: