Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց»-ից դուրս գալու որոշումն անփոփոխ է։ Նա անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանին կանգնած սահմանապահներին․ «Հիմա խոսում են, թե բա՝ Թուրքիայի սահմանն ո՞վ է պահելու, ես խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են, կամ գործելու են և պաշտպանելու են։ Բայց այդտեղից ռուս սահմանապահներին հանելու վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Մի բան պետք է ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուսական զորքերի ներկայությունը, երկու այդքան Ռուսաստանին է պետք եղել»,- ասել է ԱԺ նախագահը։ *** |
«Տավուշի բնակիչները և բոլոր իշխանությունները միշտ իմացել են, որ գծից այս կողմ Հայաստանի Հանրապետությունն է, այն կողմ՝ Ադրբեջանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։ «Հիմա տեղի է ունենում մի գործընթաց, որի անունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծում, ոչ թե գծում, այլ՝ վերականգնում, ինչն իրավաբանական փաստաթղթերով ապացուցված է»,- հավելել է ԱԺ նախագահը։ Նա իր խոսքում նշել է նաև, որ չի կարող երաշխիքների մասին խոսել, համաձայն որոնց՝ տարածքների հանձնումից հետո ադրբեջանցիները դուրս կգան օկուպացված տարածքներից․ «Կարող եմ ասել, որ այդ պրոցեսը պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք, բայց ելման կետը, որտեղից պետք է սահմանն ուրվագծվի, ակնհայտ է, որ ճիշտ է սկսել Տավուշի մարզից, քանի որ այնտեղ վիճելի մասերն ավելի քիչ են»,- ասել է Սիմոնյանը՝ չբացառելով, որ եթե տարածքները չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի։ *** |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ նախագահ հանդես եկող սույն անձը հայտարարել է, թե փնտրում է այն մարդկանց, որոնք կասեն, թե դրանք ՀՀ տարածք են: *** |
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ Նիկոլը 2023-ին պաշտպանե՞ց արցախցիներին ադրբեջանական ագրեսիայից, որ մի հատ էլ օտարների բոստանն եք քար նետում։ *** |
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ իշխանությունները Բաքվի հնարավոր ագրեսիան արդարացնողն են, ավելին՝ դրան նպաստողն են ու դա հայ հանրության դեմ օգտագործողը։ Փաստացի ասում են, դե եթե չեք թողում հանձնենք, ապա կհարձակվեն, իսկ ինչո՞ւ չհարձակվեն․․․ |
«Կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանպահները մեզ պաշտպանեն»․ Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet