«Բոլորին էլ լավ հայտնի է, որ միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին է վստահել խնդրի կարգավորումը, իսկ այդ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարություններում որեւէ հղում չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին: Կատարյալ աբսուրդ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կապակցել քսան տարի առաջ, մինչեւ զինադադարի կնքումն ընդունված բանաձեւերի հետ: Դա որեւէ կերպ չի կարող օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը, քանզի դրանց նպատակը ոչ թե հակամարտության կարգավորումն է եղել, այլ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչն էլ եղել է 1993 թվականին: Այսօր այդ բանաձեւերն արդիական լինել չեն կարող, ու հենց դրանից ելնելով է, որ Մինսկի խմբի կամ համանախագահ երկրների որեւէ փաստաթղթում այդ բանաձեւերին հղում չի արվել»,-«Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում երեկ քվեարկության դրված բանաձեւին, որում հակասական դրույթներ կան ԼՂ խնդրի կարգավորման մասով:
Կատարյալ աբսուրդ է. Շարմազանովը` Եվրախորհրդարանի ԼՂ բանաձեւի մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet