ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնցով ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը և առանձին նախաձեռնությամբ՝ Միհրան Հակոբյանն առաջարկում էին ՀՀ օրենքով ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը և արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը:

Երկու նախագծերին էլ, սակայն, կառավարությունը բացասական եզրակացություն տվեց՝ միաձայն դեմ լինելով վերոնշյալ նախագծերին:


