▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսն ու Առաջին տիկինը այցելել են մանուկների տուն

Մայիսի 15-ին,  Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ այժմ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների 13-16 տարեկան 15 պատանիներ և ստանում են մասնագիտական կողմնորոշում ու սոցիալական աջակցություն:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և Հայաստանի առաջին տիկինը, ուղեկցությամբ կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի, շրջել են կենտրոնում, ծանոթացել են երեխաների համար ստեղծված պայմաններին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպել են կենտրոնի փոքրիկ բնակիչների հետ, ովքեր ներկայացրել են իրենց առօրյան և ծրագրերը: Մտերմիկ զրույցից հետո պատանիները հանդես եկան գեղարվեստական հայտագրով` կատարելով ազգային ու հոգևոր երգեր և ասմունքելով իրենց հեղինակած բանաստեղծությունները: 
Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկնոջը «Նագգաշյան մանուկների տուն» այցելելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ սպասված հանդիպումը մեծ ուրախություն պատճառեց երեխաներին և իրենց հանդեպ տիկին Սարգսյանի դրսևորած սերն ու հոգատարությունը մշտապես պիտի կրեն իրենց սրտում:

Վերջում տիկին Ռիտա Սարգսյանը կենտրոնի 15 սաներին հանձնեց նվերներ, առանձնաբար ծանոթացել է յուրաքանչյուրի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее