▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա կալանավորված անձի դին

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее