▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կազմակերպված ձևով Փաշինյանի անունը դուրս է գալիս մեղավորների ցանկից»

Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի էր, իհարկե, Արցախի ներկայացչության մոտ այսօր տեղի ունեցածը բնորոշել անհասկանալի, եթե.
եթե մեր արցախցի եղբայրները, գաղթած ղեկավարները, մյուս բոլորը, գիշեր-ցերեկ ՀՀ կառավարության շենքի մոտից տեղ գնացած չլինեին, թիվ մեկ մեղավորից պահանջելուց լինեին իրենց հայրենիքը, տները, հողերը, պատասխա՛ն։ Վերջ ի վերջո, նա՛ է և միակ հայ ղեկավարն է, որը հայկական Արցախ պետությունը ճանաչել և նվիրել է թուրքին:
Բայց ոչ, 20 օր ոչինչ չարածները, մյուս ոչինչ չարածներից պատասխան են պահանջում, թե բա՝ խի՞ չես ցավակցել, էդ ի՞նչ թուղթ ես ստորագրել։ Նիկոլի անունը, ո՛չ նրանք տվեցին, ո՛չ նրանք:
Էսքանից հետո էլ զարմանում ենք, թե ոնց այսօրվան հասանք ազգովի: Այ սենց, այ հենց սենց՝ նիկոլավարի, արայիկավարի, այս սաղ էղածն էլ ձեզ ու մեզ խելքի չբերեց:
Մի անգամ էլ ասում, այս չտեսնված խայտառակության միակ գլխավոր մեղավորը ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ա, ով բանտում չէ, փախած չէ, իր տեղում նստած՝ խնդում ա ձեզ վրա։ Ու եթե դուք կամ որևէ մեկը, ընկած ուրիշ մեղավոր ա ման գալիս, կամ նրա անունը չի տալիս, նրանից բան չի պահանջում, Նիկոլի խաղ խաղացող ա:
Մի նայեք, էլի, հայտնվել են դեմքեր, որոնք անգամ Նիկոլի սիրած թեզերն են ասում՝ թող արցախի մեծահարուստները իրենց դղյակները տան քյասիբ ժողովուրդը տեղավորվի, կռված տղերքը սադիկներում են քնում... Արա, այ ընկեր, եքյա տուն-տեղ, հայրենիքդ նվիրել են թշնամուն, դու ստեղ եկել տեղավորվելու տե՞ղ ես ման գալիս, էն էլ ոչ հիմնական պատասխանատուից, այլ ինչ-որ ուրիշների՞ց։ Իսկ տուն ու տեղդ չե՞ս պատրաստվում ուզես, քո՛նը, քո՛ սեփականը: Պետք չէ՞։
Նստած վրեքներդ խնդում ա»:

Թարմացված․ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ կրկին հանդես եկավ ելույթով. «Ընդունել ենք մի խումբ քաղաքացիների ու տվել պարզաբանումներ. հարցերի մեծ մասը սոցիալական էին: Բայց կան հարցեր, որոնք ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, որովհետև կարող են վտանգներ պարունակել»: Նա կոչ արեց արցախցիներին՝ սթափ լինել, զերծ մնալ սադրանքներից. «Ես երբեք չեմ հրաժարվել՝ հանդիպել, քննարկել. բաց ենք բոլորի համար: Խնդրում եմ բնակչությանը՝ հիմա ցրվել, զբաղվել առօրյա հոգսերով, ձեր խնդիրները պարզ են ու կրկնում եմ՝ առաջիկայում հանրային ձևով ստանալու եք պատասխանները: Մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, որից դուրս գալու համար պետք է միասնություն: Էն, ինչն օրինական պահանջ է, ձեր կողքին եմ, ինչն անօրինական է, չեմ կարող ներգրավվել: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չվտանգենք ՀՀ-ն ու Արցախի հետագա ճակատագիրը»,- նշեց Շահրամանյանը:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զգում եք չէ՞` ոնց է կազմակերպված ձևով Նիկոլ Փաշինյանի անունը դուրս գալիս մեղավորների ցանկից:
Բոլորը մեղադրում են բոլորին, իսկ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, մարդը, որ, ի տարբերություն բոլորիս, ուներ ամբողջական իշխանություն և բոլոր լծակները կանխելու եղածը, շարունակում է վայելել իշխանության բարիքները և կրել 0 պատասխանատվություն»:

Թարմացված․ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նայում եմ կադրերը: Սցենարը, մեծ հաշվով, պարզ է. Նիկոլը փորձում է Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «ռազբորկաների» հարց: Մարդն իշխանություն պահել, պատասխանատվությունից խուսափել է ուզում: Այն, ինչ արել է 44-օրյա պատերազմից հետո»:

Դիտեք նաև՝

Թարմացված․ ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի մի խումբ արցախցիներ, այն, ինչ դուք հիմա անում եք Հայաստանում Արցախի ներկայացուցչության առաջ, անընդունելի է: Դուք օգնում եք Հայաստանի իշխանություն կոչվող խմբակին` մաքրել Արցախի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերը:
Վերջում այդ ամենը բարդելու են արցախահայության վրա և աշխարհի աչքի առջև հեղինակազրկեն Արցախն ու արցախահայության արդար պահանջներն ու իրավունքները»:

Թարմացված․ Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ «Մի քիչ տարօրինակ զուգադիպությու՞ն չէ։ Արցախի նախագահը ակնարկում է Հայաստանի իշխանության հետ խզված կապի մասին։ Համարյա սպառնում , որ վաղը ուղերձով ամեն ինչ կպատմի իրականության մասին ու...վդրուգ զարթնում են արցախցիները, ագրեսիվ միտինգով ներխուժում են Երեւանում Արցախի ներկայացուցչական շենք»։

Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես էսքան քնքուշ կարմիր բերետավոր դեռ չէի տեսել, էն էլ՝ լարված ու բռնություններով բողոքի ակցիայի ժամանակ։ Մե սիրալիր, անգամ «հարգելիս»-ով էին դիմում։
Մի տեսնես ինչի՞, կարող ա՞ կազմակերպիչը Նիկոլին ծանոթ մարդ էր»:

Թարմացված․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող արցախցին լրագրողների հետ զրույցում ասել է, որ մի շարք հարցեր են ուղղել Արցախի նախագահին, սակայն պատասխանը սպառիչ չի եղել. «Ասում ա՝ բյուջեն սառեցված ա, դրա համար չենք կարում էն մարդկանց փողերը տանք, ովքեր 15 օր պոստում կռիվ են տվել: Ասում ա՝ ՀՀ կառավարությունն ա սառեցրել, իրենք էլ ոչ մի բան չեն կարում անեն»,- նշել է արցախցին: Նրա խոսքով, երկու ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել:

Թարմացված․ Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անձամբ ես Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին բացարձակ չեմ մեղադրում ժողովրդին տարհանելու համար, որովհետև նա տղամարդավարի ստանձնեց որոշում կայացնելու պատասխանատվություն և փրկեց 120 000 մարդու կյանք։
Բոլոր նրանք, ովքեր այդ պահին եղել են Արցախում, շատ լավ պետք է հիշեն, թե ինչպիսի իրավիճակ էր…իսկ բողոքողները թող մեկ անգամ իրենք իրենց հարց տան, որ եթե իրենք լինեին այդքան մարդկային կյանքերի պատասխանատու, ապա ինչպես կվարվեին։
Եվ մի խորհուրդ՝ եթե բացարձակ տեղյակ չեք քաղաքական գործընթացներին և պետական կառավարման վերին օղակներում կատարվող իրադարձություններից ու որոշումների կայացումներից, անիմաստ քայլերի մի դիմեք և պահանջեք հարցերի հրապարակային պատասխաններ։
Դուք Արցախում պետք է ամեն օր բողոքի ակցիա անեիք և հստակ պահանջներ ներկայացնեիք, բայց փոխարենը ասում էիք «մունք պալիծիկին խառնվումչնք, լահանդի պանիկավատք անում և այլն»
Ներկա իրավիճակում մի մեծ մեղքի բաժին էլ Արցախի «քաղաքականությամբ չզբաղվող» իներտ անտարբեր մասսան ունի և պետք չի թացը չորի հետ խառնել։
Դեռ այսքանը…»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թարմացված․ Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թատրոն
Տարօրինակ ձևով լռած արցախցիները արթնացա՞ն։
Ամեն դեպքում արդեն մարդ զզվում է այս անազնվությունից ու խավարից, երբ ոչ մեկից բան չես հասկանա, ի՞նչ են արել»:

Թարմացված․ ArmLur-ի տեղեկություններով` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նշվում է, որ նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չէ, պետք է հրաժարական տա ու հեռանա:

Նշվում է նաև, որ Սամվել Բաբայանն այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։

Թարմացված․ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցիների այս ակցիան իրականում շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ, անլրջացնել և շահարկումների թեմա տալ թե երկրի ներսում, թե դրսում:
Ի՞նչ է, ուրիշ որևէ նորմալ ֆորմատ չկար հարցերը քննարկելու համար, չեմ հավատում, որ չկար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее