▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԲ-ն շրջանառությունից հանում է օգտագործված թղթադրամները՝ կորոնավիրուսի կանխարգելման համար

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր թղթադրամներով, ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում։

ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:  

Հայաստանում մարտի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության չորս դեպք: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն:

Ներկայում դրությամբ 57 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին 31 հոգի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее